Արեւի վրա տեղի է ունեցել այս ամառվա ամենահզոր բռնկումը

Արեւի վրա տեղի է ունեցել նոր բռնկում, որը համարվում է ամենահզորը այս ամառվա համար, հայտնում է ռուս գիտնական Սերգեյ Բոգաչեւը։ «Արեւի վրա տեղի է ունեցել վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ X կարգի բռնկումը։ Այն դասվել է X1.9 մակարդակի։ Այն թեեւ 4 անգամ ավելի թույլ է, այս տարվա մայիսի 14-ին տեղի ունեցած X8.7 մակարդակի բռնկումը, սակայն ամենահզորն է այս ամառվա համար»,- ասել է Բոգաչեւը։
Արեւային ակտիվությունը սկսել է աճել հուլիսի 12-ից սկսած։ Վերջին չորս օրերին տեղի է ունեցել М կարգի ավելի քան տասը բռնկում, ինչպես նաեւ առավելագույն՝ X կարգի բռնկում։ Ըստ գիտնականի, առայժմ որեւէ տեղեկություն չկա այն մասին, թե բռնկման հետեւանքով արեւային մասսայի արտանետում եղե՞լ է արդյոք Երկիր մոլորակի ուղղությամբ, թե՝ ոչ։ Գիտնականները դա չեն բացառում։
Կարծիքներ