Նախագահը մեզ որևէ կոնկրետ բան չի խոստացել. Վանեցյան

Նախագահը մեզ որևէ կոնկրետ բան չի խոստացել. Վանեցյան

Մեր պահանջը ՀՀ նախագահին մեկն էր՝ արագ և միանշանակ լուծում տալ մեր երկրում ստեղծված աննորմալ վիճակին։ Այսօր նախագահի ձեռքերում է մեր երկրի ապագան։ Նախագահին մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունները և պահանջը։ Մեր առաջարկությունն ու պահանջն այն է, որ նախագահը, որպես Սահմանադրության երաշխավոր, իրականացնի իր սահմանադրական լիազորությունները, չստորագրի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ- գնդապետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը։ Այս մասին քիչ առաջ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո, ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ուզում եմ տեղեկացնել, որ նախագահը մեզ որևէ կոնկրետ բան չի խոստացել, լսել է մեր պահանջը, ասել է, որ կհանդիպի Գլխավոր շտաբի պետի և բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչների հետ և առաջիկա օրերին իր որոշումը կկայացնի»,- հավելեց նա։