Ղազախստանում ՀՆԱ-ն այս տարի կկրճատվի 0,9 տոկոսով

Ղազախստանում ՀՆԱ-ն այս տարի կկրճատվի 0,9 տոկոսով

Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Ռուսլան Դալենովը հայտարարել է, որ այս տարի իր երկրի ՀՆԱ-ն կնվազի ամենայն հավանականությամբ 0,9 տոկոսով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նա նաեւ ասել է, որ կանխատեսվում է գյուղատնտեսության, վերամշակող, ոլորտների կրճատում։ Անկում կնկատվի նաեւ ծառայությունների մատուցման եւ շինարարության սեկտորներում։ Արտահանումը կկրճատվի 16,5 միլիարդ դոլարով, հասնելով մինչեւ 35,1 միլիարդի, իսկ ներկրումը կկրճատվի 7,5 միլիարդով, հասնելով 26,6 միլիարդ դոլարի։ Լեռնարդյունահանող ոլորտի կրճատումը պայմանավորված կլինի նրանով, որ 4 միլիոն տոննայով կկրճատվի նավթի արդյունահանումը, եւ կհասնի մինչեւ 86 միլիոն տոննայի։