Մահացել է ֆրանսիացի օպերային երգչուհի Մեդի Մեսպլեն

Մահացել է ֆրանսիացի օպերային երգչուհի Մեդի Մեսպլեն

Կյանքի 90-րդ տարում մահացել է ֆրանսիացի օպերային երգչուհի Մեդի Մեսպլեն, իր թվիթերյան էջում հայտնել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը:


«Մեդի Մեսպլեն փայլեց «Լակմեում», «Սևիլիայան սափրիչներում» և «Հոֆմանի հեքիաթներում»: Նա կարող էր ամենայն ճշգրտությամբ և զգայունությամբ փոխանցել իր հույզերը և նպաստել մեր մշակույթի տարածմանը ամբողջ աշխարհի բեմերում:

«Մեծ կինը» լքեց մեզ», - գրել է Ռիստերը: Մեդի Մեսպլեն մահացել է Թուլուզի կենտրոնում գտնվող իր բնակարանում՝ իր ընտանիքի շրջապատում: