Վարչապետը թիմի հետ Արցախում տիրող իրավիճակն է քննարկում

Վարչապետը թիմի հետ Արցախում տիրող իրավիճակն է քննարկում

Ոստիկանության զորքերն այս պահին շրջապատել են կառավարության շենքը` փակելով բոլոր մուտքերը: Ներսում են նաեւ ԱԱԾ Ալֆայի ուժերը։

Այս ուշ ժամին` երբ որևէ ակցիա չկա կառավարության դիմաց, ոստիկանության ուժերի կենտրոնացումն այստեղ ու մուտքերը փակելն առնվազն տարօրինակ է: Շենքի բոլոր կողմերում ոստիկանության մեքենաներ են կանգնած:

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է Քաղպայմանագրի վարչության մի խումբ անդամներ Նիկոլ Փաշինյանի մոտ են։ Եւ չնայած լուր տարածվեց, որ նրանք պահանջ են ներկայացրել, որ վարչապետը հրաժարական ներկայացնի, սակայն մեր հավաստի աղբյուրը նշեց, որ նման պահանջ չկա: Նիստը կամ հավաքույթն ընթանում է Պռոշյան փողոցի վրա, կառավարական ամառանոցում:

Մեր տեղեկություններով, քննարկման թեման Արցախում ծավալված ռազմական գործողություններն են եւ Հադրութի երկու գյուղերի շուրջ իրավիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում