Բացարձակ մենամարտերի առաջնության ղեկավարը խոստացել է Քոնոր Մաքգրեգորի համար տիտղոսային մարտ կազմակերպել

Բացարձակ մենամարտերի առաջնության ղեկավարը խոստացել է Քոնոր Մաքգրեգորի համար տիտղոսային մարտ կազմակերպել

Բացարձակ մենամարտերի առաջնության /UFC/ նախագահ Դեն Ուայթը հայտարարել է, որ պրոմոուշենի երկու քաշային կատերգորիաներում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը կստանա իրավունք գոտու համար մենամարտելու։ ESPN-ի փոխանցման համաձայն, Մաքգրեգորը հնարավոր է մենամարտի Հաբիբ Նումագոմեդով-Ջասթին Գեթջի մենամարտում հաղթողի հետ։ Նշենք, որ Հաբիբ-Ջասթին մենամարտը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին։ Նշենք, որ Հաբիբը Քոնորին հաղթել է 2018-ին, չորրորդ ռաունդում մարտական հնարք կիրառելով ։ Քոնորը միշտ ասել է, որ ցանկանում է մարտ-ռեւանշ Հաբիբի հետ, սակայն Նուրմագոմեդովը հակադարձել է, որ նման մենամարտում մարզական հետաքրքրություն պարզապես չկա։