Ստեղծվել է առաջին հայկական սպորտային հեռուստատեսությունը

Ստեղծվել է առաջին հայկական սպորտային հեռուստատեսությունը

Այս հրապարակումից ժամեր անց նպատակը կհատի վերջնագիծն ու կդառնա իրականություն։

Նախադեպը չունեցող մի իրականություն, որի հիմքերը դրվեցին տարիներ առաջ, իսկ այն իրագործվեց ընդամենը վերջին ութ ամիսների ընթացքում։

Անհավանական կարճ ժամկետում իրականություն դարձավ բացառիկ սպորտային ալիքների ընտանիքի ստեղծումը։

Վաղն արդեն Վիվառո Մեդիա ընտանիքի անդամ Վիվառո Սպորտ, Վիվառո Սպորտ պլյուս ալիքները դուրս կգան փորձնական եթերից, իսկ հունվարի 3-ից նրանց կմիանա Վիվառո Արենա ալիքը՝ սկիզբ դնելով հայկական սպորտային հեռուստատեսության պատմության առաջին օրվա մեկնարկին։

▫️Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր բաժնետերերին, ովքեր միշտ իրականացրել են դեպի ապագան միտված համարձակ նախագծեր, և այս նախաձեռնությունը բացառություն չէ։

▫️Շնորհակալ եմ մեր գործընկերներին, ովքեր մեր կողքին են ու սատարում են սպասվող մարտավահրավերները հաղթահարելու գործում։

▫️Եվ անշուշտ՝ շնորհակալ եմ մեր մեծ մեդիաընտանիքի անդամներին, ովքեր այս ութ ամիսների ընթացքում համառորեն դեպի եզրափակիչ հասցրեցին այն, ինչ վաղն արդեն իրականություն կդառնա։

Առջևում հայկական սպորտային հեռուստատեսությանը սպասվում են նոր նշաձողեր և համոզված եմ, որ սեփական ուժերի հանդեպ վստահությունը, մարտահրավերներից չվախենալն ու դրանց դիմակայելն ի վերջո կհասցնեն սպորտային հաջորդ բարձրունքին։

Մարգարիտա Գրիգորյան՝ Vivaro Media -ի գործադիր տնօրեն