Աշոտ Փաշինյանի հանդիպումը Գյումրիում չի կայացել․ հետաձգվել է

Աշոտ Փաշինյանի հանդիպումը Գյումրիում չի կայացել․ հետաձգվել է

Ավելի վաղ գրել էինք, որ ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը  այցելելու է Գյումրի՝ հանդիպելու երիտասարդների հետ, ներկայացնելու ժամանակակից արվեստի վերաբերյալ իր մոտեցումները։

Երեկ hraparak.am-ը տեղեկացավ, որ հանդիպումը դեռևս չի կայանալու։ Ավելին, մեզ ասացին, որ հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվել է։

Հիշեցնենք, որ «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով․   

«Սիրով տեղեկացնում ենք, որ «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնի գրասենյակում տեղի է ունենալու հանդիպում-քննարկում ժամանակակից արվեստագետ Աշոտ Փաշինյանի հետ։

Հանդիպման հյուրը վերջին շրջանում հայաստանցի ամենաքննարկվող ժամանակակից արվեստագետներից է, ում աշխատանքները և արվեստային մոտեցումները լայն հանրության շրջանում հարուցել են բովանդակային քննարկումներ։
— Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացնելու է ժամանակակից արվեստի վերաբերյալ իր մոտեցումները, վերջինիս արտահայտման ձևերը հայաստանյան կոնտեքստում, ժամանակակից արվեստի դրսևորման հնարքները, ինչպես նաև՝ արվեստի ընդհանրական տրանսֆորմացիան ժամանակակից աշխարհում։
— Նաև քննարկվելու են արվեստի ու ակտիվիզմի միջև եղած կապերը, և արվեստի միջոցով կարևոր ասելիք տեղ հասցնելու հնարավորություններն ու օրինակները» ։ Ի դեպ, հանդիպման համար պետք է գրանցվել։