Պետք է ոտքի կանգնել , պայքարել ու թույլ չտալ, որ նման աղետը բախի մեր բոլորիս դուռը

Պետք է ոտքի կանգնել , պայքարել ու թույլ չտալ, որ նման աղետը բախի մեր բոլորիս դուռը

Աղետը մոտեցել է․ այն, ինչին անհանգիստ ու տագնապով սպասում էինք տարիներ շարունակ, կատարվում է: Հերթական ԳԷՍ-ը Լոռու չքնաղ անկյուններից մեկում, Ձորագետի կիրճում՝ Հնեվանի կամ Արևածագի ձորում, որը Մարցագետի նման չորանալու է և անապատացնելու է գողտրիկ ու դրախտային այդ անկյունը:

Պետք է ոտքի կանգնել ողջ երկրով մեկ, պայքարել ու թույլ չտալ, որ նման աղետը բախի մեր բոլորիս դուռը: Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ են այցելում այստեղ և այս գեղեցիկ ու մի տեսակ կղզիացած չքնաղ բնությունը վաղվա զբոսաշրջային կարևոր հասցեներից է լինելու:

Հրաչյա Պապիկյան