Որոնք կլինեն ամենապահանջված IT մասնագիտությունները 2020 թվականին

Որոնք կլինեն ամենապահանջված IT մասնագիտությունները 2020 թվականին

2020 թվականին ամենապահանջված մասնագիտությունը IT ոլորտում կլինեն iOS, Android օպերացիոն համակարգերի մշակողի եւ UI/UX դիզայների մասնագիտությունները։ Այս մասին հայտնում է Superjob-ը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ընթացիկ տարում մեծ զարգացում են ապրել սմարթֆոնային կամ բջջային հավելվածները։ Մեծ ապագա է սպասում նաեւ տվյալների վերլուծաբաններին։ Վերջիններս մեծ պահանջարկ են վայելում ոչ միայն առաջատար տեխնոլոգիաների ոլորտում, այլ նաեւ ֆինանսական կազմակերպությունների, առեւտրային եւ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ։