Շվեդիան հանուն տնտեսության հրաժարվեց կարանտինից, բայց ապարդյուն

Շվեդիան հանուն տնտեսության հրաժարվեց կարանտինից, բայց ապարդյուն

Շվեդիան հանուն տնտեսության հրաժարվեց հակակորոնավիրուսային խիստ կարանտինից, սակայն ապարդյուն։ Ինչպես ողջ Եվրոպայում, այնպես էլ Շվեդիայում տնտեսական ցուցանիշների անկումը ակնհայտ է։ Այս մասին գրում է Financial Times-ը։ Շվեդական կենտրոնական Riksbank-ի նախկին աշխատակից Քրիստինա Նիմանի կարծիքով, դեռեւս վաղ է ասել, թե պանդեմիան եւ խիստ կարանտինից հրաժարվելն հանուն տնտեսության, ինչ կտա Շվեդիային, սակայն արդեն այսօրվանից տնտեսագետները նկատում են, որ ՀՆԱ-ի «պլյուս-մինուսը» կլինի այնքան, որքան մյուս երկրների մոտ, որոնք կարանտին էին մտցրել։

Capital Economics-ի մասնագետ Դաեւիդ Օքսլին էլ գտնում է, որ Շվեդիայում տնտեսական ակտիվության ցուցանիշները բավական չարագուշակ են, ու թեեւ այնքան էլ վատ չեն, որքան մյուս երկրներում, սակայն անկումը ակնհայտ է եւ աննախադեպ։

Հիշեցնենք, որ ըստ ԱՀԿ տվյալների, մայիսի 18-ի դրությամբ Շվեդիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 29,7 հազար է, մահացությունը՝ 3,7 հազար։ Սկանդինավիայում սա ամենամեծ ցուցանիշն է։