«Հրապարակ». Դատապարտելու են Սորոսի հիմնադրամի գրասենյակի մոտ «ՎԵՏՕ» շարժման ակցիաները

«Հրապարակ». Դատապարտելու են Սորոսի հիմնադրամի գրասենյակի մոտ «ՎԵՏՕ» շարժման ակցիաները

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամներ Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը եւ Արթուր Հովհաննիսյանն այսօր հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով են հանդես եկել:

Օրակարգում 2 հարց է. «Հանձնաժողովի կողմից Կանանց հարցերով խորհրդի անդամի առաջադրման եւ ընտրության հարցը: Երկրորդ․ քննարկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման եւ նրանց շուրջ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը»: Հիմնական զեկուցողը Մարիա Կարապետյանն է:

Մասնավորապես քննարկելու եւ դատապարտելու են Սորոսի հիմնադրամի գրասենյակի մոտ «ՎԵՏՕ» շարժման ակցիաները, որոնք սկսվել են սեպտեմբերի 9-ին՝ ելումուտ անողներին են հետեւում։ Հետաքրքիր է՝ իսկ քննարկման առարկա կդառնա՞ լրատվամիջոցի դեմ ձեռնարկված հարձակումը: