Պահանջում եք կապիտուլյանտի հրաժարականն ու հետո հայտարարում, որ շաժումը քաղաքական չէ

Պահանջում եք կապիտուլյանտի հրաժարականն ու հետո հայտարարում, որ շաժումը քաղաքական չէ

Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը գրում է․

«Պահանջում եք կապիտուլյանտի ու մառոժնի ուտողի հրաժարականն ու ի դեպ, շատ լավ եք անում:
Հետո հայտարարում եք, որ շարժումը քաղաքական չէ: 
Ընդդիմությանը կոչ եք անում վայր դնել կուսակցական դրոշներն ու հետևել ձեզ: 
Դրանց զուգահեռ չեք մոռանում ընդդիմության մանդատները վայր դնելու հարցը:
Լավ ենթադրենք, այսօր կապիտուլյանտը հրաժարական տվեց ու ընդդիմությունն էլ վայր դրեց մանդատները:
Ո՞րն է հաջորդ քայլը: Ավելի կոնկրետ ի՞նչ գործընթացով և ո՞ւմ եք վստահելու երկրի ղեկը:
Կարծում եմ մինչև ձեզ միանալը ժողովուրդն իրավունք ունի լսելու այդ հարցերի պատասխանը»։