Բագրատ Սրբազանը` Աջապահյանի մասին
«Մենք կարող ենք ունենալ գաղափարական տարաձայնություններ, սակայն թիրախը մեկն է։ Այս ներկա-նախկին կեղծ ծուղակը ստեղծել են, որ այդ ցանցից դուրս չգանք։ Հիմա Միքայել Սրբազանի նկատմամբ ես ունեմ մեծ հարգանք, նա իմ ուսուցիչն է, մենթորն է։ Իմ մասին էլ է որոշակի բաներ ասել, իհարկե, չեմ ընդունում, բայց չի նշանակում, որ պետք է անցնեմ վիրավորանքների։ Բա ինչո՞վ ենք այս խուժանից, խուլիգանից տարբերվում
Դադարեցրեք Միքայլ արքեպիսկոպոս Աջապահյանի հասցեն վիրավորանքները, ես դա ընդունում եմ իբրև խոսքեր՝ ուղղված անձամբ ինձ», - այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ։
Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, թե Սրբազան շարժման ձախողումներից մեկը «նախկին նախագահների ստվերն էր», որ երևաց այս ընթացքում։
Կարծիքներ