Քաղաքապետարանի աշխատակիցը սպառնում է ազատել ուսուցիչներին ու տնօրեններին, որոնք կմասնակցեն գործադուլին
Աջափնյակ վարչական շրջանի աշխատակից, 《Քաղաքացիական պայմանագիր》 կուսակցության համակիր ու իշխանության աջակից Վազգեն Մանուկյանը ապառնում է ուսուցիչներին ազատել աշխատանքից, եթե նրանք մասնակցեն վաղվա գործադուլին։
«Բոլոր ուսուցիչներն ու տնօրենները, ովքեր կմասնակցեն գործադուլին, ամենասեղմ ժամկետներում ազատվելու են աշխատանքից։ Խնդրում եմ ինձ գրեն դպրոցները ու ուսուցիչների անուններ»,-գրել է Մանուկյանը։ Նշենք, որ վաղը 12։00֊ից սկսվելու է ընդդիմության մեծամասշտաբ գործողությունները` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Կարծիքներ