Թուրքիայի խորհրդարանի նախագահը սպառնացել է Հայաստանին

Թուրքիայի խորհրդարանի նախագահը սպառնացել է Հայաստանին

Թուրքիայի խորհրդարանաի նախագահ Մուստաֆա Շենթոպը անդրադարձել է այսօր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերին։ Նա մասնավորապես ասել է, որ Հայաստանում տեղի են ունեցել ընտրություններ եւ հաղթել է Նիկոլ Փաշինյանը։

Դա ցույց է տալիս, ըստ թուրք բարձրաստիճան պաշտոնյայի, որ հայ ժողովուրդը ընտրել է խաղաղությունը։

«Հայ ժողովուրդը չի ուզում պատերազմ, այլ որոշակի շրջանակներ Հայաստանում։ Ադրբեջանը բազմիցս է առաջարկել Հայաստանին ստորագրել խաղաղության համաձայնագիր եւ սկսել սահմանների դելիմիտացիա։ Հայաստանը պետք է հասկանա, որ հակառակ դեպքում հետեւանքներն իր համար կարող են չափազանց դառը լինել»,- ասել է նա։