Քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

Քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

«Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք. մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկութուն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում:

Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»։