Լուկաշենկոն պաշտոնապես անցել է նախագահի լիազորությունների իրականացմանը

Լուկաշենկոն պաշտոնապես անցել է նախագահի լիազորությունների իրականացմանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես անցել է նախագահի՝ իր լիազորությունների իրականացմանը՝ օգոստոսին տեղի ունեցած ընտրություններից հետո։ Նախագահ Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։ Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը։

Հրավիրված է եղել արարողությանը մի քանի հարյուր մարդ։ Հրավիրյալների թվում եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ, տեղական իշխանությունների ղեկավարներ, համապետական մամուլի ներկայացուցիչներ, մարզիկներ եւ այլն։