Ժողովուրդը նման պահանջ չունի, ոչ նորմալ գիտի՝ ՍԴ-ն ինչ ֆունկցիա է իրականացնում․ Լեւոն Քոչարյան

Ժողովուրդը նման պահանջ չունի, ոչ նորմալ գիտի՝ ՍԴ-ն ինչ ֆունկցիա է իրականացնում․ Լեւոն Քոչարյան

Հակաօրինական, հակասահմանադրական պրոցեսին անձամբ ես ոչ մի կերպ չեմ պատրաստվում միանալ։ Սա շատ մեծ հիմարություն է, որ արվում է պարզապես սեփական մարդկանց Սահմանադրական դատարանում ունենալու համա։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Անդրադառնալով այն պնդումներին, որ նախորդ իշխանությունների հետ կապեր ունեն ՍԴ դատավորները, Քոչարյանը պատասխանեց․ «Իրենք շատ բան են ասում, փորձում են ամեն կերպ արդարացնել, իրավական հիմք տալ այս ապօրինի գործողություններին՝ շեշտելով, թե ժողովուրդը սենց, ժողովուրդը նենց, ժողովրդի պահանջն է, որը բացարձակապես սուտ է, որովհետեւ ժողովուրդը նման պահանջ չունի, ժողովուրդը ոչ նորմալ գիտի՝ ՍԴ-ն ինչ ֆունկցիա է իրականացնում, ոչ ՍԴ դատավորներին գիտի, ու դա նորմալ է, որ չգիտի։ Ժողովրդին հուզում է տեսախցիկների հարցը, բալային համակարգը»։

Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ համագործակցելուն, Լեւոն Քոչարյանը նշեց․ «Դժվար եմ պատկերացնում նման համագործակցությունը»։