Իբրահիմովիչը կհեռանա «Միլանից»

Իբրահիմովիչը կհեռանա «Միլանից»

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կհեռանա իտալական ակումբից, սեզոնի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։ Կողմերը չեն երկարաձգի պայմանագիրը, որի ժամկետը լրանում է օգոստոսի 31-ին։

Մարզիկը նախատեսում է շարունակել մարզական կարիերան «Համարբյու» ակումբում»։

Նշենք, որ 38-ամյա Իբրահիմովիչը գնել է շվեդական ակումբի բաժնետոմսերի 25 տոկոսը եւ նույնիսկ մարզվել է ակումբի հետ՝ կարանտինային շրջանում։