Թող գնան Բաքու, եթե այդքան հավատում են նրանց խոսքերին

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ճեպազրույցի ընթացքում ասել է, որ ՀՀ ներկա իշխանությունները չեն կարողանում առաջ տանել հայկական շահերը՝ մատնանշելով, որ այն պայմաններում, երբ իշխանությունները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, նրանք պետք է գնան Բաքու, ազատեն գերիներին և թույլ տան, որ այստեղ տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ, որպեսզի ձևավորվի նորմալ իշխանություն:
Մինասյանն ընդգծել է, որ եթե իշխանությունները համաձայնեն մնալ Բաքվում, դա կլինի լավագույն ցուցիչը, որը կհայտնի նրանց վստահությունը Բաքվի խոսքերին, և մենք կտեսնենք, թե ինչպես է Բաքուն վերաբերվում նրանց։
Կարծիքներ