Իսրայելը քաղաքացիական պատերազմի շեմին է

Իսրայելը քաղաքացիական պատերազմի շեմին է

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն ասել է, որ դատական ​​համակարգի բարեփոխման պատճառով երկրում սկիզբ առած թեժ վեճերը կարող են Իսրայելին հասցնել «անդունդի եզրին»՝ հանգեցնելով քաղաքացիական պատերազմի։ 

Նախագահի խոսքերը մեջբերում է Financial Times-ը։

«Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ իրական քաղաքացիական պատերազմը մարդկային կորուստներով այն սահմանն է, որին մենք երբեք չենք հասնի, չի պատկերացնում, թե ինչի մասին է նա խոսում», - ասել է Իսրայելի նախագահը:

Նրա խոսքով, Իսրայելն այժմ անդունդից նախաշեմին է:

Նշենք, որ մարտի 12-ին հրեական պետության ամբողջ տարածքում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել դատական ​​բարեփոխումների դեմ։ 
Ակցիայի մասնակցել է մոտ կես միլիոն քաղաքացի։