Ղազախստանում արգելել են աշխատանքային վիզաներ տալ ադրբեջանցիներին

Ղազախստանում արգելել են աշխատանքային վիզաներ տալ ադրբեջանցիներին

Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով իշխանությունները դադարեցրել են արտասահմանյան աշխատուժին տրամադրել աշխատանքային վիզա։ Խոսքը վերաբերում է մի շարք երկրներից Ղազախստան մեկնող աշխատողներին, որտեղ կա կորոնավիրուսի արձանագրված դեպք։ Այդ երկրների մեջ է նաեւ Ադրբեջանը։ Today.kz-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Երալի Լուկպանովը կառավարության նիստի ժամանակ։ Ըստ այդմ, դադարեցված է տրամադրել աշխատանքային վիզա՝ Չինաստանի, Իրանի, Հոնգկոնգի, Մակաոյի, Թայվանի, Հարավային Կորեայի, Իտալիայի, Սինգապուրի, Թաիլանդի եւ Ադրբեջանի քաղաքացիներին, որոնք մեկնում են Ղազախստան աշխատելու։