Վիվա-ՄՏՍ-ի շարժական և այլ սպասարկման կենտրոնների աշխատանքի մասին

Վիվա-ՄՏՍ-ի շարժական և այլ սպասարկման կենտրոնների աշխատանքի մասին

Բաժանորդների սպասարկման անընդհատությունն ապահովելու, ինչպես նաև բջջային կապի ռազմավարական կարևորությունը հաշվի առնելով՝ Վիվա-ՄՏՍ-ը Երևանում սկսել է իրականացնել բաժանորդների սպասարկում՝ սպասարկման շարժական կենտրոններից: 

Հայաստանի խոշոր 7 համայնքներում՝ Բաղրամյան, Աշոցք, Ամասիա, Մարալիկ, Բագրատաշեն, Նոյեմբերյան ու Ճամբարակ, նույնպես գործում են սպասարկման կենտրոններ: Այս և այլ նորությունների մասին տեղեկանում ենք Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ուղիղ եթերից՝ ընկերության ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/MTSArmenia/videos/222779845582514)

Երևանի տարածքում կգործի անիվների վրա տեղակայված 3 կենտրոն: Շարժական կենտրոնները կազմակերպվել են հատուկ կահավորված և Վիվա-ՄՏՍ-ի տարբերանշանը կրող «Ford Transit» մակնիշի մեքենաների հիման վրա: Անիվների վրա գործող այս կենտրոններում հասանելի է ապրանքատեսակների և ծառայությունների մեծ մասը, ներառյալ՝ սարքերի ու SIM քարտի վաճառք: Ծառայությունները կներկայացվեն և գործարքները կիրականացվեն առանց բաժանորդ-աշխատակից անմիջական շփման՝ հատուկ լուսամուտի միջոցով: 

Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Հասանելի չի լինի միայն բջջային սարքերի ապառիկ վաճառքը: 

Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութից սարք պատվիրելու համար հարկավոր է այցելել Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութ (https://shop.mts.am), ընտրել սարքն ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ, կամ զանգահարել առցանց խանութի՝ կայքէջում նշված 093298700 համարով: Այնուհետև հաճախորդի հետ կապ կհաստատվի և նրան կուղղորդեն դեպի շարժական սպասարկման կենտրոններից որևիցե մեկը՝ ըստ իր հարմարության,  կամ՝ այն վայրը, ուր ժամանելու է օրեր առաջ գործարկված սպասարկման շրջիկ կենտրոնը՝ սարքն, ինչպես նաև ցանկության դեպքում՝ SIM քարտն, առաքելու համար:   

Շարժական կենտրոնները հագեցած են տեղեկատվական հանգույցներով, ինչը թույլ է տալիս մշտական կապ պահպանել գլխամասային գրասենյակի հետ՝ իրական ժամանակում գործարքներ իրականացնելու և ծառայություններ ակտիվացնելու համար: 

Կարևոր. Հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ:

Սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ: 

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցներն ընդգրկվել են աշխատանքներում իրենց ցանկությամբ: 
Երևանում գործող՝ վերը նշված սպասարկման շարժական կենտրոնները տեղակայված են ներկայում չգործող սպասարկման կենտրոնների հարևանությամբ՝ հետևյալ հասցեներում.  

•    Ամիրյան 3 (Կենտրոն վարչական շրջան)
•    Ազատության պողոտա 24/4 (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան)
•    Բագրատունյաց 14/67 (Շենգավիթ վարչական շրջան)

Մարզերում գործում է սպասարկման 7 կենտրոն՝ Բաղրամյան, Աշոցք, Ամասիա, Մարալիկ, Բագրատաշեն, Նոյեմբերյան ու Ճամբարակ համայնքներում: 

Երևանում գործող սպասարկման շարժական ու մարզերի սպասարկման կենտրոնների  աշխատանքային ժամերն են 11:00-17:00, երկուշաբթիից` շաբաթ):

Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները:

Ռալֆ Յիրիկյանը մանրամասներ է ներկայացում Վիվա-ՄՏՍ-ի շարժական և այլ սպասարկման կենտրոնների աշխատանքի մասին: