Ուկրաինան արգել է ռուս ռազմագերիներին տուն զանգել
Ուկրաինան արգելել է ռուս ռազմագերիներին տուն զանգահարել։ Այս քայլն արվել է ի պատասխան ուկրաինացի պաշտպանների մահապատժի դեպքերի աճի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Մարդու իրավունքների պաշտպան Դմիտրի Լուբինեցը, որի խոսքերը փոխանցում են տեղի լրատվամիջոցները:
«Անկեղծ կլինեմ, մենք որոշ բաներ փոխում ենք։ Օրինակ, շատ քննարկումներ եղան ռուս ռազմագերիների՝ Ռուսաստանի տարածքում իրենց հարազատներին զանգելու հնարավորության մասին... Այսօր տեղեկացանք, որ ռուսները դեռևս ունեն նամակներ գրելու հնարավորություն, բայց նրանք այլևս իրավունք չունեն հեռախոսազանգեր կատարել»,- ասել է Ուկրաինայի օմբուդսմենը:
Լուբինեցն ընդգծել է, որ զանգեր կատարելու արգելքը չի խախտում Ժնևի կոնվենցիան։ Փաստաթուղթը թույլ է տալիս գերիներին միայն նամակներ ուղարկել։
Կարծիքներ