Մահացել է լեգենդար Տոտոն
59 տարեկանում մահացել է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար Տոտոն։ Սկիլաչին համարվում էր ԱԱ-1990-ի լավագույն ռմբարկու։
Ֆուտբոլիստի մահվան մասին տեղեկացնում է Corriere Della Sera պարբերականը։
«Ոսկե գնդակի» դափնեկրի մոտ 2022թ․ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ։
Միլանի «Ինտերը» հարգանքի տուրք է մատուցել ֆուտբոլիստին։ Երկրպագուները ծածանել են հսկայական պաստառ, որի վրա գրված էր․ «1990 թվականին նա ստիպեց մի ամբողջ ազգի երազել Իտալիայի կախարդական գիշերների ժամանակ»։
Սիրողական ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի հիմնադիր, ռուսաստանահայ Արմեն Բարխուդարյանի հրավերով Սալվատորե Սկիլաչին 2012 թվականին Ստեփանակերտում մասնակցել է Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված բարեգործական մրցաշարին:
Նա ներկա է եղել նաև այդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:
Կարծիքներ