Բա մենք ի՞նչ աղոթք անենք, որ ձեզնից պրծնենք․․․

Բա մենք ի՞նչ աղոթք անենք, որ ձեզնից պրծնենք․․․

Մինչ Փաշինյանը Ամերիկայից հեռաձայնում է, որ « Ելույթ ունեցա ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի բացմանը», օգտատերերից շատերը ընդհանրական հարց են ուղղում․ «Զգու՞մ եք, լավ բան էլ անեք, մեկ է մարդիկ հավատ չունեն ձեր հանդեպ, դա նրանից է, որ ինչ անում, անում եք շատ փնթի, թափթփված` առանց նորմալ ծրագրային մշակումների, դրա համար ինչին ձեռքներդ կպնում է, կամ չորանում է, կամ չորացնում եք»։ Սա ժողովրդի իմաստուն գնահատականն է։ Ամենակարևորը՝ հավատն է․ մարդիկ Նիկոլ Փաշինյան կոչվողին  չեն հավատում։

Զարմանալի էլ կլիներ, որ այդքան ստերից, հակասական մտքերից, մանրևումներից հետո որևէ մեկը հավատար նրան։ Մարդիկ  չեն հավատում անգամ նրա աղոթքին․  ի՞նչ է աղոթում․․․ Հենց իր էջում են գրում․ «Հայաստանում եկեղեցին, կրոնը, աղոթքը անտեսում,  ԱՄՆ ու՞մ ես աղոթք անում ցուցադրական՝ ցույց տալով քեզ»,  «Հարամեցիր մարդկանց աղոթքը»,  «Փաստորեն նախաճաշը հարամել ես»,  «Էդ անհավատ Թորոսյանին աղոթքի տարել եք, որ ի՞նչ անի կամ դուք ինչ կապ ունեք ԱՄՆ ազգային աղոթքի նախաճաշի հետ»,  « Աղոթքն էլ քեզ չի փրկի»,  «Դու աղոթք բառը ասելու իրավուն չունես ․․․․ , ․․․․․․»,  «Ազգային աղոթքի նախաճաշ... Իսկ պետական նզովքի ընթրիք լինելո՞ւ է, շե'ֆ-խոհարար ջան»,  «Արցախում եկեղեցիների, խաչքարերի ու պատմամշակութաին ժառանգության ոչնչացման մասին մի բան ասացի՞ր էդ աղոթքի նախաճաշի բացմանը»,  «Բա մենք ի՞նչ աղոթք ասենք, քանի՞ տեղ մոմ վառենք, որ քո նման ազգակործան սատանայից ազատագրվենք»։ Օգտատերերից մեկն էլ հարցնում է․ «էդ կարևոր չի։ Դու էն ասա, կուշտ փորով հաց կերա՞ր...Ազգային ձևով, բրդուճով... մատներով... ինքնիշխան ճպպացնելով։ Կարևորն էդ ա... »։  

Մի օգտատեր էլ հարցնում է․  «Իսկ մեզ մոտ` Հայաստանում, ինչո՞ւ չկա նման նախաձեռնություն՝ պետական մակարդակով ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔ»։

Ամենամեղմ գրառումներն եմ ներկայացնում։ Մարդիկ չեն հավատում անգամ Նիկոլ Փաշինյանի աղոթքին։ Սա չլսված բան է։ Այդ մարդկանց ո՞նց է կառավարելու, ի՞նչ միջոցներով։ Նույնիսկ մտածելը սարսափելի է։