Քիչ առաջ նռնակ են նետել Մասիսի քաղաքապետարանում

Քիչ առաջ նռնակ են նետել Մասիսի քաղաքապետարանում

Քիչ առաջ մի տղամարդ նռնակ է նետել Մասիսի քաղաքապետարանում: Նռնակը, սակայն, ուսումնական է եղել, բարեբախտաբար` տուժածներ չկան:

Այս պահին տեղում աշխատանքներ են իրականացնում ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները, որոնք սահմանազատել են տարածքը և քաղաքացիների մուտքը արգելել են այդ հատված:

Զինված անձը նռնակ է նետել քաղաքապետի աշխատասենյակից և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում:

Մեզ ասացին` նռնակ նետողը մոտ 40 տարեկան տղամարդ է եղել, անունը` Էդուարդ Մարգարյան, որը Մասիսի ավագանու նախկին անդամ է: Բայց թե ինչ պահանջներ է ներկայացրել, դեռ հայտնի չէ: