ԱՄՆ-ն մտադրություն ունի ճանաչել Ուկրաինայի մի շարք տարածքների՝ ռուսական պատկանելիությունը

Միացյալ Նահանգները մտադիր է փաստացի ճանաչել ռուսական հսկողությունը Զապորոժիեի, Դոնեցկի, Լուգանսկի եւ Խերսոնի մարզերի հանդեպ՝ Ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն Փարիզում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆի ներկայացրած՝ Ուկրաինական հակամարտության կարգավորման պլանի, բացի այդ, արդեն իրավաբանորեն ԱՄՆ-ն մտադիր է ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Սակայն կա նախապայման, որ Խարկովի մարզի տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ միասին, ինչպես նաեւ Կիեւը Դնեպր գետ ելք պետք է ունենա։ Եվրոպան եւ Ուկրաինան իրենց հերթին պահանջել են, որ ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածի նմանողությամբ, Վաշինգտոնը պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրի։
Նարեկ
Կարծիքներ