Ինչի մասին է խոսել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ամփոփիչ խոսքում 

Ինչի մասին է խոսել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ամփոփիչ խոսքում 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հասել իր նախանշած ռազմավարական որեւէ նպատակին։ Ուկրաինացիները Միացյալ Նահանգների աջակցությամբ թույլ չեն տվել, որ Ռուսաստանն իրենց երկիրը ջնջնի երկրի երեսից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ժամկետի ավարտի ամփոփիչ ելույթում, որով հանդես է եկել հունվարի 13-ին Պետդեպարտամենտում։ Միաժամանակ՝ Սպիտակ տան հեռացող ղեկավարը կոչ է արել շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Միացյալ Նահանգները, ըստ Բայցենի, ամենաշատ օգնությունն է ցուցաբերել ուկրաինացիներին, ընդգծում է AFP լրատվական գործակալությունը, մանրամասներ ներկայացնելով Բայդնեի ամփոփիչ ելույթից։ Խոսելով ԱՄՆ եւ իր դաշնակիցների հարաբերություններից, ԱՄՆ հեռացող նախագահը ասել է, որ իր կառավարման քառամյակին ԱՄՆ դաշնակիցները դարձել են ավելի ուժեղ։ Դրա շնորհիվ է նաեւ, որ Միացյալ Նահանգները կարողանում է հաղթող դուրս գալ գլոբալ մրցավազքում։ Չինաստանն օրինակ այդպես էլ չի կարողանում հաղթահարել իրենց, Ռուսաստանն ու Իրանը բավական թուլացել են ռազմական առումով։ Անդրադարձ է կատարվել նաեւ Մերձավոր Արեւելյան հակամարտության սրացմանը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է ուժեղացնի ջանքերը՝ այդ ռեգիոնում կողմերի միջեւ ապագա հաշտության համաձայնագրի կնքմանը հասնելու համար։

Բայդենը նկատել է, որ բանակցողներն արդեն մոտ են գործարքի կնքմանը, որը թույլ կտա ազատ արձակել պատանդների, որոնք գտնվում են ՀԱՄԱՍ-ի մոտ Գազայի սեկտորում եւ պահպանել կրակի դադարեցման ռեժիմը, որն իր հերթին կապահովի հնարավորություն հասցնելու խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն։ ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ Պաղեստինի ժողովուրդն արժանի է խաղաղության եւ իրական անվտանգության։

Պատանդներն ու նրանց ընտանիքներն էլ արժանի են վերամիավորման։ Խոսելով ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների մասին՝ Բայդենը ասել է, որ իր վարչակազմը պատասխանատու է մոտեցել այդ հարաբերությունների զարգացմանը եւ դրա շնորհիվ հասել է նրան, որ կառավարման քառամյակի ընթացքում դրանք երբեք հակամարտության չեն հասել։ Ամփոփիչ խոսքում տեղ է գտել նաեւ անդրադարձ կլիմայի փոփոխությունների վերաբերյալ, որի շրջանակներում Բայդենը քննադատել է ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հայտարարելով, որ Թրամփը եւ նրա թիմն ըստ ամենայնի այլ հարյուրամյակից են ու չեն հասկանում ներկայիս էկոլոգիական մարտահրավերները։