Amazon.com-ի նախկին ղեկավարը մահացել է 

Amazon.com-ի նախկին ղեկավարը մահացել է 

82 տարեկանում մահացել է amazon.com-ի նախկին ղեավարներից Թոմ Ալբերգը, ով նաեւ հանդիսանում էր վերջինիս ամենից վաղ ներդրումներ կատարած անձանցից մեկը։ Մահվան պատճառները չեն բարձրաձայնվում։ Սակայն հայտնի է, որ մեկ տարի առաջ Ալբերգը ինսուլտ էր տարել։ Իննսունական թվականների կեսերին նա օգնել էր Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին հավաքել ներդրումներ կայքի համար, որը մասնագիտացված էր լինելու ինտերնետ առեւտրի վրա։

Նա պոտենցիալ ներդրողներին պետք է բացատրեր նաեւ, թե ինչ հեռանկարներ է ունենալու այն ժամանակ դեռ նոր-նոր ծնվող իներնետը։ Մեկ տարում Բեզոսն ու Ալբերգը կարողանում են քսաներկու հոգուց հավաքել մեկ միլիոն դոլար, ներառյալ իրենց ծնողները։ 1994-ին Բեզոսն հիմնում է իր ընկերությունը, հաջորդ տարի բացում amazon.com կայքը, որը նախապես միայն գրքեր էր վաճառում։

Առաջին մի քանի շաբաթներին կայքից իրականացվող վաճառքների ընդհանուր հասույթը կազմեց 6-10 հազար դոլար, սեպտեմբերի վերջին ընկերությունը արդեն մեկ շաբաթում վաստակում էր 20 հազար դոլար։ Ալբերգը 1996-2019 թթ հանդիսացել է կայքի տնօրենը։