Փորձել է որդուն վաճառել Avito-ի միջոցով

Փորձել է որդուն վաճառել Avito-ի միջոցով

Ռուսաստանում, Պետերբուրգի բնակիչը հայտարարություն է տեղադրել այն մասին, որ վաճառում է սեփական որդուն։ Հայտարարությունը հրապարակվել է օնլայն վաճառքի հարթակներից մեկի միջոցով «Կենդանիներ» բաժնում։ Այս մասին հայտնում է Российская газета-ն։ Պոտերբուրգի՝ երեխաների իրավունքների լիազոր ներկայացուցիչ Աննա Միտյանինան դիմել է Avito օնլայն վաճառքի ծառայությանը, խնդրելով հեռացնել այդ հայտարարությունը։ Նշենք, որ նման այլ միջադեպ էլի է եղել Պետերբուրգում, երբ հայրը հայտարարություն է տվել, որ կհանձնի որդուն բարի մարդկանց, քանի որ վերջինս ունի վատ վարվելակերպ։