Ազգ-բանակից մինչեւ չկրակող բանակ

Էն, որ Նիկոլ Փաշինյանը բանակին հրաման է տվել՝ չկրակել, նոր բան չէ: Դա խաղաղության հետ որեւէ կապ չունեցող հրաման է, սովորական ծուղակ, որ Փաշինյանը լարում է մեր զինվորականների դեմ: Հիշո՞ւմ եք, թե ինչ էր ասում նա Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի օրերին, երբ թուրքերը մտել էին Ալմա-Աթայի հռչակագրով անկախացած Հայաստանի տարածք ու հայ զինվորներ էին կոտորում: Ուսերն էր թոթվում՝ ես ի՞նչ անեմ, զինվորը փոխանակ կրակի, զենքը ձեռքին հանձնվում է: Իսկ այն ժամանակ մեր զինվորը հրաման ունե՞ր կրակելու:
Նույնն էլ հիմա է լինելու, գուցե՝ ավելի վատ: Ամբողջ աշխարհին հայտարարեց, որ Հայոց բանակը հստակ հրահանգ ունի՝ չկրակել: Ո՞վ է տվել այդ հրահանգ-հրամանը… Նիկոլը, ի՞նչ է ասելու Նիկոլը, երբ ադրբեջանական հորդաները կրկին լցվեն Հայաստան, հանդիպեն մեր չկրակող զինվորներին ու սկսեն գառների պես կոտորել նրանց: Բնականաբար, իսկույն հրաժարվելու է իր հայտարարություններից՝ ես տենց բան չեմ ասել: Հետո գալու է` ԱԺ ամբիոնից ցինիկաբար մեղադրի զինվորին ու նրա հրամանատարին, թե` զենք եմ տվել, որ կռվեն, ինչո՞ւ չեն կռվել, ինչո՞ւ չեն կրակել՝ տեսնելով թշնամուն: Դուռդոմ…
Փաշինյանի այս ինքնագլուխ հրաման-հայտարարությունների վերջը կարող է տալ մեկ մարդ՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը: Մենք այսօր նման պաշտոնյա չունենք, դարձրել են Պապիկյանի տեղակալ, մինչդեռ մեծագույն էշություն է բանակը կուսակցական ղեկավարման հանձնելը: Նույն հաջողությամբ կարելի էր Հայոց բանակը «արենդով» տալ, օրինակ, ՔՊ-շնիկ Արսեն Թորոսյանին կամ ուղղակի «նստացնել» ԿԳՄՍՆ-ի բալանսին (ԿԳՄՍԲ նախարարություն): Տարբերությունը ո՞րն է՝ Գլխավոր շտաբի պետը Սուրեն Պապիկյանի տեղակա՞լն է, թե՞ Ժաննա Անդրեասյանի:
Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը դեմքի լուրջ արտահայտությամբ նորերս լուսարձակեց, թե Հայաստանի վրա հարձակում լինելու դեպքում մեր բանակը տո լի` կդիմադրի, տո լի` կկրակի, տո լի` հակահարված կտա: Ի՞նչ ասեմ զինվորական գործից եւ մանավանդ ազգային բանակից բան չհասկացող այս գեղեցկադեմ երիտասարդին: Պարոն Գրիգորյան, Դուք քանի՞ վայրկյանում եք հանում ձեր շորերն ու պառկում քնելու: Հաստատ, զինվորն ավելի արագ է անում դա, այնպես չէ՞: Զինվորը նաեւ ձեզնից մի քանի անգամ արագ է արթնանում, հագնվում, սափրվում ու շարք կանգնում: Սա անժխտելի փաստ է: Իսկ հիմա ասացեք, խնդրեմ, որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Նիկոլին, որ արթնանա, լվացվի (՞՞՞), սանրվի (՞՞՞), շորերը հագնի, նախաճաշի, Աննայի հետ փոդքաստ անի, մի քիչ կրթվի, դուխի փչի վրան, դուրս գա փողոց, նստի 7 համարի ավտոբուսը, կառավարության տան մոտ իջնի 11 համարի ավտոբուսից, ոտքերը քստքստացնելով հասնի կաբինետ, հեռախոսը վերցնի ու բանակին հրամայի՝ կրակել: Թուրքն էլ, ենթադրենք, երեկ գիշերվանից մտել է իրական Հայաստանի սահմանն ու կոտորում է, որովհետեւ հրաման կա՝ չկրակել: Իսկ, այսպես կոչված, «ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի» կուսակցական պետը շնթռած է կամ դեռ չի հասցրել դուխի ցանել: Արմեն Գրիգորյան, նման կազմակերպվածության պայմաններում ձեզ քանի՞ ժամ է հարկավոր, որ մեր բանակային բոլոր ստորաբաժանումներին հասցնեք նոր հրամանը՝ «կրակեք, արա»: Կռվել-դիմադրելն էլ հո միայն կրակե՞լը չի: Տեխնիկա պիտի հանես-բերես մարտական պատրաստության, տանկ, БТР, БМП, օդուժ, հրետանի… ինչ կա-չկա: Բանակը ձեզ համար հո ՔՊ-շնիկների բոլուկ չի՞, որ ասեք՝ գյադեք, էս կողմն անցեք, հետո էլ՝ չէ, գյադեք, էն կողմն անցեք: Պաշտպանության պլան ունե՞ք, հակահարվածի ճշտված ուղղություններ կա՞ն, հասցրե՞լ եք կողմնորոշվել նոր տեղանքներում: Պարոն Գրիգորյան, բանակը, մանավանդ ազգային բանակը, երկրի, պետության եւ ժողովրդի անվտանգության թիվ 1 երաշխավորը պետք է լինի, ու կապ չունի, թե որն է իշխող կուսակցության, այս դեպքում ՔՊ-ի, քաղաքական առաջնահերթությունը՝ երկիրը խաղաղության խաչմերուկ դարձնե՞լը, թե՞ թշնամուց ինչ-որ թուղթ մուրալը: Դուք ձեր անելիքը պետք է իմանաք, բանակը՝ իր:
ՀԳ. Ես Աստված եմ կանչում, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության վերջին օրերին հանկարծ պատերազմ չսկսվի: Գիտե՞ք ինչու: Ոչ թե, որ վախենում եմ պատերազմից (չորս պատերազմ եմ տեսել՝ Աֆղանստան, Արցախյան առաջին, երկրորդ եւ երրորդ), այլ որ նոր պատերազմում մեր գերագույն գլխավոր հրամանատարը կրկին այս ազգակործան պատուհասը կարող է լինել: Պատկերացնո՞ւմ եք…
ՀԳ.1 Խնդրում եմ՝ Փաշինյանին պատի տակ գնդակահարելու գործը որեւէ լոռեցու չհանձնարարեք: Դա կարող է շատ տխուր ավարտ ունենալ: Պատմում են, որ Ստալինի ժամանակ մի այդպիսի սխալ թույլ են տվել, եւ դա մարդկային անմեղ կյանք է արժեցել: Ուրեմն մի անգամ լոռեցի սպային 5 զինվոր են տվել, մի հատ էլ բռնավոր, թե անգլիական շպիոն ա, կտանես, պատի տակ կգյուլլես: Լոռեցին ասել է՝ աչքիս վրա: Տարել է էս շպիոնին կանգնեցրել պատի տակ, զինվորներին էլ շարել ու հրամայել՝ «նշա՜ա՜ա՜ն ա՛ռ»: Այդ պահին ղեկավարությունից մեկը վազելով մոտեցել է լոռեցուն ու ականջին փսփսացել՝ սխալմունք է տեղի ունեցել, հանկարծ չկրակեք: Աչքիս վրա՝ ասել է լոռեցին ու դարձել զինվորներին.
- Կրակե՜ե՜ե՜լ… ո՛չ…
Կարծիքներ