Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ

Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ

Ադրբեջանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 542 նոր դեպք, մահացել է եւս 9 վիրուսակիր, առողջացել՝ 465 վիրուսակիր։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախարարների կաբինետը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվածների թիվն Ադրբեջանում հասել է 21 916-ի։ Մահացությունների ընդհանուր թիվը 274 է։ Առողջացածների ընդհանուր թիվը 13 100 է։ 8542 մարդ շարունակում է բուժումը ստցիոնար պայմաններում։ Իրականացվել է մոտ 540 հազար թեստավորում, մեկ օրում իրականացվել է ավելի քան 7,3 հազար թեստավորում։ Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12 025 194-ի։