Եթե Նիկոլը թզաչափ արժանապատվություն ունենար՝ գլխով կծակեր գետինը՝ մեջը կմտներ

Եթե Նիկոլը թզաչափ արժանապատվություն ունենար՝ գլխով կծակեր գետինը՝ մեջը կմտներ

Կարծում եմ, որ Սյունիքում «նիկոլ՝ թուրք»-ի կարգի եւ հայհոյախառն դիմավորումից հետո բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պետք է հայտարարեն հունիսի 20-ի ընտրությունները բոյկոտելու մասին: Անհնար է պատկերացնել համապետական ընտրությունների անցկացում այնպիսի պայմաններում, երբ մի ողջ երկրամասի բնակչություն չի ընդունում երկրի վարչապետին: Եվ ոչ թե պարզապես բողոքում է նրանից, այլ նրան անվանում է թուրք, հայհոյում է նրան, նրա հարազատներին:

Իհարկե, կարելի է իրավապահներին ուղարկել Սյունիք, որպեսզի վերջիններս, այսպես ասած, կարգի հրավիրեն բողոքավորներին, ձերբակալեն առավել ակտիվներին եւ քրեական գործեր հարուցեն այն համայնքապետների դեմ, որոնց համայնքներում դա տեղի է ունենում: 
Սակայն բռնությունները հարցի լուծում չեն, քանի որ սյունեցիները դեռեւս 100 տարի առաջ են ապացուցել, որ իրենց համար առավել կարեւոր արժեք է ազատությունը, քան այսօրվա բանտի կենցաղային պայմանները: Եթե դա այդպես չլիներ, ապա 100 տարի առաջ «մենակ հային»՝ Գարեգին Նժդեհին չէր հաջողվի իր շուրջ համախմբել Զանգեզուրի գյուղացիներին: Եվ ոչ միայն պարզապես համախմբել, այլ կազմավորել «Դավիթբեկյան Ուխտերը» եւ պահպանել Զանգեզուրը որպես Հայաստանի Հանրապետության անքակտելի մաս: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը Նժդեհից պահանջում էր հեռանալ Զանգեզուրից: 
Պատմական տեղեկանք Վիքիպեդիայից. Դավիթբեկյան Ուխտերը ծնունդ առան 1920 թվականի օգոստոսի 25-ին, երբ Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ «հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին եւ կռվել մինչեւ վերջին շունչը»։ Ուխտերի նշանաբանն էր՝ «Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար»։

Իսկ ժամանակին «դուխով» գլխարկը կրող խեղկատակ Նիկոլն այսօր փորձում է երկրամասը նվիրել թուրքին: Իհարկե, այսօր այն ներկայացվում է որպես հաղորդակցության ուղիների բացում: Սակայն հենց հիմա ադրբեջանաթուրքական ոհմակը դա ընկալում է որպես միջանցք: Իսկ արեւելյան թշնամի պետության ղեկավարի կողմից սպառնալիքներ են հնչում Զանգեզուրի ողջ երկրամասը վերադարձնելու առումով:

Նման պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչ թե պարպելու է լարվածությունը, այլ կարող է հանդիսանալ այն պատրույգը, որը կպայթեցնի վառոդի տակառը: Եվ եթե մայրաքաղաքում ու հանրապետության հյուսիսային մասում հանգստություն է տիրում, ապա հարավը նման է հենց նշված վառոդի տակառին: Որպեսզի խուսափենք նման անցանկալի զարգացումներից՝ անհրաժեշտ է բոյկոտել ընտրությունների գաղափարն ընդհանրապես: Իսկ դա նշանակում է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ պետք է ցուցաբերել տոտալ մերժողականության վերաբերմունք: Եվ ամեն ինչ պետք է անել պաշտոնից նրան հեռացնելու համար:

ՀԳ. Եթե Փաշինյան Նիկոլը թզաչափ արժանապատվություն ունենար՝ այս ամենից հետո ոչ իրավապահներին կհանձնարեր մեկնել Սյունիք եւ «մաքրել» այն անցանկալի տարրերից, եւ նույնիսկ զենքը դեմ կտար քունքին, այլ գլխով կծակեր գետինը՝ մեջը մտնելու համար: 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ