Կշարունակեն զինել Ուկրաինային՝ նույնիսկ հրադադարի դեպքում 

Կշարունակեն զինել Ուկրաինային՝ նույնիսկ հրադադարի դեպքում 

Եվրոպան կշարունակի զինել Ուկրաինային, նույնիսկ եթե Ռուսաստանի հետ հնարավոր լինի պայմանավորվել երեսնօրյա հրադադարի հաստատման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է DW-ն։ Համաձայն հրապարակման, Եվրամիության վերնախավում այն մտայնությունն է իշխում, որ պետք է հասնել նրան, որ Ուկրաինան ունենա ավելի ուժեղ բանակցային դիրքեր՝ խաղաղության կայանալիք բանակցություններում, եւ ի վիճակի լինի հրաժարվել Թրամփի բառերով ասած՝ «վատ գործարքից», ընտրելով բանակցությունների համար ամենից հարմար պահը։ Նույնիսկ հրադադարի ժամանակ պետք է շարունակել զինել Ուկրաինային եւ ոչ մի դեպքում չդադարեցնել այդ գործընթացը, նշված է հոդվածում։

Հիշեցնենք, որ Ուկրաինական իրադրությունը ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն մարտի 17-ին՝ ԵՄ ԱԳ Խորհրդի նիստի ժամանակ։ Նիստին կմասնակցի նաեւ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։