Պուտինը հաղթեց ՆԱՏՕ-ին․ Ջոն Բոլթոն 

Պուտինը հաղթեց ՆԱՏՕ-ին․ Ջոն Բոլթոն 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթեց ՆԱՏՕ-ին, Ամերիկային եւ Ուկրաինային։ Նման գրառում է կատարել իր սոցկայքային էջում Սպիտակ տանն Ազգային անվտանգության խորհրդական աշխատած Ջոն Բոլթոնը՝ մեկնաբանելով տեղի ունեցած Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը։ «Այս շաբաթ Պուտինը խոշոր հաղթանակ գրանցեց ԱՄՆ, ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի հանդեպ»,- մասնավորապես գրել է Բոլթոնը եւ հավելել, որ Ռուսաստանի նախագահը սպասում էր բանակցություններին, քանի որ վստահ էր, որ կկարողանա շատ բան ստանալ Թրամփից։ Եւ Պուտինը բացարձակապես ճիշտ էր։

The Wall Street Journal-ն էլ գրում է, որ նախագահ Թրամփն իր Ազգային անվտանգության հարցերով ներկայիս խորհրդական Քիթ Քելոգին հանձնարարել է հարյուր օրվա ընթացքում հասնել Ուկրաինական հակամարտությունում հրադադարի ռեժիմի հաստատման։