«Հրապարակ». Ուզո՞ւմ են միանգամից ամբողջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ

«Հրապարակ». Ուզո՞ւմ են միանգամից ամբողջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ

«Իմ քայլի» պատգամավոր Սարգիս Խանդանյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ «Իմ քայլը» չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին։ «Ընտրություններին մասնակցել կամ չմասնակցելը քաղաքական նպատակահարմարությունով է որոշվում։ «Քաղպայմանագիրը» ձեռնպահ մնաց այս փուլում ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց, մինչեւ որ իր տեղական կառույցները կձեւավորի»:

Փաստորեն, ուզում եք միանգամից ամբողջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ` առանց աշխատանք թափելու։ «Հիմա համապետական մակարդակով կառավարությունն ուզում է հայրենիքը զարգացնել, աճացնել, եւ պարտադիր չէ տեղական ինքնակառավարման մարմիններում սեփական ներկայացուցիչներ ունենալ»: Դա՞ էր պատճառը, որ Արարատի Նորաշեն համայնքում ձեր մարզպետը մի օր առավոտյան արթնացավ ու չընդունեց ընտրության արդյունքները եւ աշխատանքից ազատեց ընտրված գյուղապետին։ «Չեմ տիրապետում ինֆորմացիային. դիմեք մարզպետին»: Ի դեպ, ՍԴ-ն նաեւ ընդունեց, որ պառլամենտը լուծարելուն, նոր ընտրություններ կազմակերպելուն առնչվող հոկտեմբերի 2-ի որոշումն ապօրինի էր։ «Բացարձա՛կ. ամեն բան խիստ օրինական էր»: Իսկ դատարանների փակո՞ւմը։ «Դարձյալ` ո՛չ»: