Իսրայելի հարվածներից զոհվել է Նասրալլայի փեսան

«Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի փեսան՝ Հասան Ջաֆար Քուսեյրը, Դամասկոսում իսրայելական ավիահարվածի զոհ է դարձել։ Այս մասին հայտնում է արաբական Sky News Arabia հեռուստաալիքը։
«Հասան Ջաաֆար Քուսեյրը՝ Հասան Նասրալլայի փեսան, մահացել է Դամասկոսի Մեզզե շրջանում իսրայելական օդուժի հարձակման հետևանքով», հաղորդում է Sky News Arabia-ն։
Հիշեցնենք, որ Նասրալլան զոհվել է սեպտեմբերի 27-ի երեկոյան Լիբանանի վրա իսրայելական հրթիռակոծության արդյունքում։
Ըստ որոշ աղբյուրների, օդային հարձակման զոհ է դարձել նաև նրա դուստրը:
Իսրայելը շարունակում է իր ցամաքային գործողությունը «Հըզբոլլահ»-ի դեմ՝ Լիբանանի հարավում, զուգահեռաբար ռմբակոծելով այդ երկիրը։ Հակամարտության արդյունքում արդեն ավելի քան հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ շիական շարժման առաջնորդներ, իսկ ավելի քան 90 հազար մարդ դարձել է փախստական։
Կարծիքներ