Լուսավորներն էլ նամակը գա, հասնի, կպատասխանեն Արայիկ Հարությունյանի հրաժարականի դիմումին

Լուսավորներն էլ նամակը գա, հասնի, կպատասխանեն Արայիկ Հարությունյանի հրաժարականի դիմումին

Դաշնակցականները դիմել էին «Բարգավաճ Հայաստան» և ԼՀԿ խմբակցություններին՝ պահանջելով միանալ ԿԳ ՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականին։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հանդիպելով այդ պահանջով փողոցում գտնվող դաշնակցականներին ու ուսանողներին, հարցին, թե ԲՀԿ-ն կմիանա՞, ասել է․«Կարող եմ վերահաստատել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և մեր բոլորիս սկզբունքային  դիրքորոշումը, որ ամեն ինչ, ինչ հայոց է, մեզ համար եղել է, կա և մնում է։ Ինչ վերաբերում է դիմումին, ապա մենք այն անպայման կվերցնենք»։
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասաց․ «Նամակը կգա, կհասնի, կպատասխանենք»