Բիլ Գեյթսը պատասխանել է մարդկանց չիփավորման մասին մեղադրանքներին 

Բիլ Գեյթսը պատասխանել է մարդկանց չիփավորման մասին մեղադրանքներին 

Միլիարդատեր Բիլ Գեյթսն անդրադարձել է այն տեսությանը, թե ինչը ուզում է գրավել աշխարհը պատվաստման միջոցով մարդկանց չիփավորելով։ Նրա խոսքերի համաձայն, նման բամբասանքները մարդկան միջեւ կարող են թշնամություն սերմանել։ Այս մասին հայտնում է news.ru-ն։ Նա նշել է, որ դա կարող է մեծ խնդիր դառնալ, քանի որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումից հետո կպահանջվի խմբակային պատվաստում, հավաքական իմունիտետի ձեւավորման համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ կլինի երկրի բնակչության ութսուն տոկոսի պատվաստում։ Եթե մարդիկ բժշկական օգնությունը շարունակեն համարել խաբեբայություն, կմահանան հիվանդությունից։ «Ինձ մի քիչ անհանգստացնում է նման խելահեղ գաղափարների գոյության փաստը։ Ես մի փոքր զարմանում եմ, որ այդ գաղափարների մի մասը վերաբերում են ինձ։ Մենք նվիրաբերում ենք փողեր, որպեսզի ստեղծվի գործիք։ Մենք չեքեր ենք դուրս գրում դեղագործական ընկերությունների համար։ Այնպես է ստացվել, որ մեր հիմնադրամում կան բազմաթիվ մասնագետներ դեղագործության ոլորտից։ Մեզ համարում են ազնիվ միջնորդ կառավարության եւ ընկերությունների միջեւ՝ լավագույն մեթոդի ընտրության հարցում»,- ասել է Գեյթսը։ Նա նաեւ հավելել է, որ անհանգստացնող է այն, որ ժամանակակից տեխնոլոգիաները կիրառվում են նման հակագիտական ապատեղեկատվություն տարածելու համար։