Համաձայնեցնում են հակառուսական նոր սանկցիոն փաթեթը

Եվրամիության անդամ երկրները սկսել են համաձայնեցնել ՌԴ դեմ նախատեսվող սանկցիաների հերթական 17-րդ փաթեթը։ Այս մասին հայտնում է ԵՄ Մշտական ներկայացուցիչների կոմիտեն։ Դեսպանները քննարկում են, թե ինչ սահմանափակումներ է հնարավոր սահմանել ՌԴ դեմ՝ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խաթարելու համար»։ Թվով 17-րդ սանկցիոն փաթեթը անցյալ շաբաթ է ներկայացվել Եվրահանձնաժողովի կողմից։
ԵՀ-ն, ըստ Bloomberg պարբերականի, առաջարկում է սանկցիոն փաթեթի մեջ ներառել՝ 60 ֆիզիկական եւ իրավաբանական անձի, ինչպես նաեւ՝ 150 լցանավի, որոնք տեղափոխում են ռուսական նավթ՝ չնայած այն բանին, որ Արեւմուտքը փորձում է առավելագույն գնանիշի շեմ սահմանել։ ԵՀ-ն ամենայն հավանականությամբ, սանկցիոն այդ փաթեթը կհաստատի արդեն մայիսի 20-ին՝ ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։
Կարծիքներ