Երբ կորոնավիրուսի համաճարակը կդառնա սեզոնային․ տեսակետ

Երբ կորոնավիրուսի համաճարակը կդառնա սեզոնային․ տեսակետ

Վիրուսոլոգիայի եւ կենսատեխնոլոգիաների «Վեկտոր» կենտրոնի ղեկավար Ռինատ Մակսյուտովը ներկայացրել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում կորոնավիրուսային ինֆեկցիան կհաղթահարվի մարդկանց կողմից եւ կվերածվի սեզոնային համաճարակի։ Այս մասին հայտնում է ռուսական «Առաջին ալիքը»։

«Անշուշտ, կորոնավիրուսի համավարկը կհաղթահարվի եւ այն կդասվի սեզոնային հիվանդությունների շարքին։ Կշարունակի պտտվել մարդկային պոպուլյացիայում, սակայն արդեն որպես դասական սեզոնային վիրուս»,- ասել է մասնագետը։ Նա նկատել է, որ մարդկության 50-60 տոկոսի մոտ պետք է ձեւավորված լինի իմունիտետ, որպեսզի համավարակը հաղթահարվի, իսկ դա էլ հնարավոր է, երբ մարդիկ հիվանդանում եւ ապաքինվում են։