Արգիշտի Քյարամյանը փնտրում է «Հրապարակի» աղբյուրը

Արգիշտի Քյարամյանը փնտրում է «Հրապարակի» աղբյուրը

Մեր հրապարակումները մեծ խառնաշփոթ են առաջացրել ԱԱԾ-ում։ Արգիշտի Քյարամյանը հանձնարարել է օպերատիվ տեխնիկական վարչությանը եւ հատուկ առանձնացված «փորձառու» օպերատիվ աշխատակիցներին ամեն ինչ անել՝ հայտնաբերելու համար «Հրապարակի» աղբյուրը, որի շնորհիվ մենք հրապարակումներ էինք արել «ապօրինի» զենքի հետ կապված քննության մասին։

Քյարամյանը շատ ծանր է տանում հատկապես այն, որ մեզ մոտ հրապարակվող տեղեկություններն այնքան ճշգրիտ են, որ հնարավոր չէ պաշտոնապես հերքել։ Հատկապես ծանր է տարել ԱԱԾ շենքում՝ իր կաբինետի մոտ մետաղորսիչ տեղադրելու մասին լուրը, ինչը վկայում է այն մասին, որ վերադասի հրահանգները կատարվում են՝ վախը սրտում։

Ի դեպ, մենք գրել էինք, որ ԱԱԾ-ում՝ Քյարամյանի նշանակվելով բազմաթիվ աշխատակիցներ են դիմում գրել հեռացել ԱԱԾ-ից եւ հիմա մեծ թվով թափուր հաստիքներ կան Ծառայությունում։ Թափուր են Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի մարզային վարչությունների պետերի պաշտոնները։ Իսկ երեկ ազատվելու դիմում է գրել Շիրակի վարչության պետ Արմեն Աբազյանը, ով տեղափոխվում է ոստիկանություն։ Ըստ ամենայնի՝ փոխոստիկանապետի պաշտոնին։