Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ

Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետությունում ապօրինի կալանավորումներին պետք է վերջ տալ: Պաշտպան Միհրան Պողոսյանն այսօր մինչ դատական նիստը ապացուցեց հենց բոլորի համար ակնհայտ անհիմն բնույթը Աշոտ Երկաթին առաջադրված մեղադրանքի: Նույնիսկ քրեական գործի այդպես կոչված փաստական հանգամանքը շատ պարզ ցույց տվեց ինչ աբսուրդային է: Արցախյան երեք պատերազմների մասնակից, գնդապետ՝ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ, իսկ իրավունքը պետք է գերակայող լինի»: