Ղրղզստանում ազգը ավելի վեր է, քան մարդու իրավունքները․ ահա թե ինչպես կարող է ծնվել ֆաշիզմը

Ղրղզստանում ազգը ավելի վեր է, քան մարդու իրավունքները․ ահա թե ինչպես կարող է ծնվել ֆաշիզմը

Բիշքեկում դեկտեմբերի իննին ազգային հայրենասերները ակցիա են իրականացրել մի կարգախոսի ներքո, որը հիշեցնում է ֆաշիստական լոզունգները։ Վերջինիս մասնակցել է նաեւ այդ երկրի մշակույթի նախարար Ազամաթ Ժամանկուլովը։ Ինչպես գրում է EADaily-ն, ղրղզական մայրաքաղաքում շրջապտույտ է կատարել ավտոբուս, որի վրա ամրացված են եղել հետեւյալ կարգախոսները՝ «Մի հանվիր՝ ամոթ է», «Ազգն ավելի վեր է, քան իրավունքները» եւ այլն։ Ուղեւորները կանայք են ավանդական ղրղզական տարազով, իսկ տղամարդիկ ավանդական գլխարկներով են։ Նրանք բարձրաձայնել են ավանդական արժեքների պահպանության եւ արեւմտյան արժեքներին ու արեւմտյան իրավունքներին դիմակայելու անհրաժեշտությունը։ Կանգառներում եւ առեւտրի կենտրոնների մոտ նրանց ողջ կազմով իջել են ավտոբուսից եւ քննադատական հայտարարություններ հնչեցրել ներղրղզական իրականության մեջ առկա այնպիսի իրողությունների կամ երեւույթների մասին, որոնք ըստ իրենց չեն համապատասխանում ավանդական բարոյական դաստիարակությանը։ Նրանք նաեւ ազգային երգեր են երգել։ Ակցիան, չնայած որոշակի անձնավորված քննադատություններին, ընդհանուր առմամբ խաղաղ բնույթ էր կրում։ Այս ամբողջը, ըստ պարբերականի, ցույց է տալիս, թե իրականում որքանով է իրավական պետություն Ղրղզստանը։ Սոցկայքերում այս ակցիան բավականին սուր քննադատության արժանացել է իհարկե, սակայն առայժմ պաշտոնական օղակներից արձագանքներ չկան։