«Նաշա Ռաշան»՝ Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ, վերադառնում է «ՏՆՏ»-ի եթեր

«Նաշա Ռաշան»՝ Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ, վերադառնում է «ՏՆՏ»-ի եթեր

Ռուսական «TNT» հեռուստաալիքը կվերսկսի հումորային «Նաշա Ռաշա» հեռուստահաղորդաշարի թողարկումը։ Այս մասին հայտարարել է «TNT»-ի գլխավոր պրոդյուսեր Արկադի Վոդախովը։ Եթեր վերադարձող «Նաշա Ռաշան»-ն կլինի Միխայիլ Գալուստյանի եւ Սերգեյ Սվետլակովի մասնակցությամբ։

«TNT»-ի ղեկավար Թինա Կանդելակին դեռ անցյալ տարվա դեկտեմբերին էր ակնարկել, որ «Նաշա Ռաշան» վերադառնում է եթեր։ Գալուստյանն ու Սվետլակովը պայմանագրեր են կնքել, որով դառնում են «TNT»-ի դեմքn ու նկարահանվելու են ապագայում նախատեսվող նախագծերում։