Սպառնացել են նոր սանկցիաներ սահմանել Ռուսաստանի դեմ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սպառնացել են նոր սանկցիաներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե վերջինս չընդունի Կիեւի առաջարկած պայմանները՝ «հրադադարի» վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ վերոնշյալ լիդերները, ԱՄՆ հետ միանալով՝ կոչ են անում Ռուսաստանին անվերապահ երեսնօրյա հրադադար հաստատել, որպեսզի արդար եւ կայուն խաղաղության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։
Միաժամանակ նաեւ նշվում է, որ Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան եւ Լեհաստանը ցանկանում են ավելացնել ճնշումն Ռուսաստանի վրա սանկցիոն նար փաթեթների տեսքով, մինչեւ որ հրադադարը կընդունվի Մոսկվայի կողմից։
Կարծիքներ