Եթե առողջական լուրջ խնդիր լիներ, տեղյակ կլինեի․ ինչու՞ էր Նիկոլ Փաշինյանն օրերս այցելել ԲԿ

Եթե առողջական լուրջ խնդիր լիներ, տեղյակ կլինեի․ ինչու՞ էր Նիկոլ Փաշինյանն օրերս այցելել ԲԿ

Մի քանի օր առաջ «Նաիրի» ԲԿ- էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչի առթիվ բուժհիմնարկ էր գնացել նաև հիվանդանոցի սեփականատեր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը։
Հարցին, թե ինչի՞ համար էր ԲԿ եկել վարչապետը, հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին պատասխանեց․

«Ես տեղյակ չեմ»։ Բժշկական գաղտնի՞ք է։ Անատոլի Գնունին ասաց․ «Եթե առողջական լուրջ խնդիր լիներ, ես տեղյակ կլինեի։ Կարող է գործնական ինչ-որ հարցով է եկել, ու հետազոտություն արել, Ես չգիտեմ»։

Նշենք, որ Փաշինյանի այցի մասին հայտնի դարձավ հիվանդանոցում նրա թիկնանապահների ու Քուշկյանի ներկայությունից։