Ավստրալիայում գտել են եզակի ձկներ, որոնց համարում էին անհետացած արդեն երկու տասնամյակ

Ավստրալիայում գտել են եզակի ձկներ, որոնց համարում էին անհետացած արդեն երկու տասնամյակ

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի լճերից մեկում հայտնաբերել են Mogurnda adspersa տեսակի ձկներ, որոնք մինչ այս գիտնականները համարում էին արդեն անհետացած։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Գիտնականները ձկներին գտել են ջրային ռեզերվուարների վերականգնման ծրագիր իրականացնելու ժամանակ, որոնք օգտագործվում են ոռոգման համար։ Նրանք ԴՆԹ փորձանմուշներ են վերցրել, համոզվելու համար վերջնականորեն, որ հայտնաբերված ձկնիկներն իրոք Mogurnda adspersa տեսակին են պատկանում։ Եթե անալիզների պատասխանները լինեն դրական, ապա կմշակվի հատուկ ծրագիր՝ այս ձկնատեսակի պաշտպանության ու վերականգնման համար։